ԱՄՆ-ը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Գազայի խաղաղության ծրագրին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի նախագիծը՝ երկու կողմերի կողմից հրադադարի ամբողջական դադարեցման և պատանդների վերադարձի մասին համաձայնագրի միջոցով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Առաջարկված ծրագիրն արդեն ստացել է մի շարք երկրների հավանությունը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում։ Մենք կոչ ենք անում Անվտանգության խորհրդին նույնպես աջակցել մեր նախաձեռնությանը և անհապաղ հաստատել խաղաղության առաջարկվող ծրագիրը՝ առանց որևէ լրացուցիչ պայմանների»,- ասել է ՄԱԿ-ում Վաշինգտոնի դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Երեքշաբթի բանաձևի նախագծին աջակցություն է հայտնել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ Գազայի հատվածում իրավիճակը որակելով «աղետի ասհմաններից դուրս եկող»:

Ըստ Թյուրքի՝ Գազայի հատվածում մարտերի ընթացքում կոպտորեն խախտվել են ընդունված միջազգային նորմերը և պատերազմի սովորույթները, և ՄԱԿ-ը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է հրադադարին:

«Միակ հույսն այն է, որ զինադադար ձեռք կբերվի, քանի որ հումանիտար իրավիճակը… ես նույնիսկ չգիտեմ՝ ինչպես նկարագրել այն։ Դա պարզապես թելից կախված չէ, այն արդեն աղետի եզրին է»,- լրագրողներին ասել է Թյուրքը:

Բանաձևի ընդունման համար այն պետք է ստանա առնվազն ինը ձայն Անվտանգության խորհրդում՝ պայմանով, որ փաստաթուղթը չի արգելափակվի Խորհրդում վետոյի իրավունք ունեցող հինգ երկրներից որևէ մեկի կողմից։ Այդ երկրներն են՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: