Մենք տեսնում ենք ՀՀ-ի կառուցողական մոտեցումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Սլովենիայի փոխվարչապետ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթանում: Անցած տարիներին կանոնավոր շփումներ են իրականացվել նախարարությունների, դեսպանատների մակարդակով, ակտիվ փոխանակումներ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության եւ շատ այլ ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությանը՝ Ալեն Սիմոնյանը երկու երկրների փոխգործակցությունը գնահատել է արդյունավետ:

«Մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարների վերաբերյալ առարկայական քննարկումներ սկսելուն»,- հավելել է խորհրդարանի ղեկավարը:

Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Եվրոպայում, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Հայաստան-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Կարեւորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Տանյա Ֆայոնը նշել է. «Մենք տեսնում ենք Հայաստանի կառուցողական մոտեցումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում»: