Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական …

