Անկարան հաստատել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանագրեր են կնքել F-16-ների գնման հետ կապված

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիան ԱՄՆ-ի հետ պայմանագրեր է կնքել F16 կործանիչների ձեռքբերման հետ կապված։ Այս մասին հայտնել են Թուրքիայի Պաշտպանության նախարարության աղբյուրները, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Պայմանագրերը կնքվել են։ Մանրամասների վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են պատվիրակությունների միջև բանակցությունների միջոցով։ Մանրամասները, որոնք ի հայտ կգան ընդունված որոշումներից հետո, ավելի ուշ կներկայացվեն հանրությանը»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել էր Թուրքիայի կողմից պաշտոնական նամակի ստորագրումը, որը հավաստում է 23 միլիարդ դոլար արժողությամբ 40 միավոր նոր F-16 Block 70 կործանիչներ ներառող ռազմական վաճառքի փաթեթը։

«Թուրքիան ստորագրել է F-16-ներ գնելու առաջարկի և դրա ընդունման նամակը։ Վաճառքը ներդրում է ՆԱՏՕ-ի փոխգործունակության մեջ և կաջակցի Միացյալ Նահանգների, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դաշինքի ազգային անվտանգության շահերին: Կարող եք հիշել, որ որոշ ժամանակ տևեց այս կոնկրետ վաճառքն ավարտին հասնելու համար, և մենք ուրախ ենք տեսնել, որ այն առաջ է ընթանում»,- ճեպազրույցում հայտարարել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Էմմա Չոբանյան