Մինսկը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բելառուսի ԱԳՆ

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողներին ասել  է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, գրում  է ԲԵԼՏԱ-ն։

«Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ մեզ կապում են երկարամյա սերտ, բարեկամական հարաբերությունները և ընդհանուր պատմությունը, իսկ այսօր նաև փոխշահավետ առևտուրը, ինչպես նաև սերտ գործարար կապերը։ Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն Հայաստանի ղեկավարությանը դրան։ Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, մենք չենք խառնվում ներքին գործերին, մենք հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում նրան առաջնորդների, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»,- ասել է Գլազը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր Մինսկից ՀՀ դեսպանին հետ կանչելու մասին։

Մինսկն իր հերթին հայտարարել է խորհրդակցությունների համար Հայաստանից իր դեսպանին հետ կանչելու մասին։