Եվրամիությունը կարող է դիտարկել Մոլդովային և Վրաստանին մասնակի իր կազմ ընդունելու հնարավորությունը՝ առանց Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների, որոնք չեն վերահսկվում Քիշնևի և Թբիլիսիի կողմից։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։ «Վրաստանի և Մոլդովայի եվրոպական ապագան չի կարող հակամարտությունների պատանդ լինել: Դա հաստատվել է ԵՄ-ում ամենաբարձր մակարդակով»,- «Իզվեստիա»-ին …