ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Այն իր հարկի տակ էր հավաքել 16 հայազգի պատանի կոմպոզիտորի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Մրցութային երկու փուլերի (մայիսի 11-ին և 13-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) ընթացքում կրտսեր խմբի …

