Ալիևի օգնականը հայտարարել է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և դրան նպաստում է 2022 թվականի փետրվարին ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի հինգերորդ նիստում ունեցած ելույթում։

«Երկու պետությունների միջև Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը վերջին տասնամյակների ընթացքում երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացված հետևողական աշխատանքի տրամաբանական արդյունքն է։ Այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Ընդհանուր մշակույթը, պատմությունը և փոխադարձ հարգանքն իրենց ներդրումն են ունեցել դրանց զարգացման գործում»,- ասել է Հաջիևը՝ նշելով, որ դա հնարավոր է դարձել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև փոխըմբռնման մակարդակի և նրանց միջև անձնական վստահելի հարաբերությունների շնորհիվ։

Հաջիևը խոսել է նաև տրանսպորտային միջանցքների մասին։

«Ադրբեջանը եվրասիական տրանսպորտային տարբեր նախաձեռնությունների մասնակից է: Այսպիսով, աշխատանքներ են տարվում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք ընդլայնման ուղղությամբ: Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել լոգիստիկ այս կառույցի զարգացման համար, և միջանցքի ադրբեջանական հատվածի հնարավորություններն ընդլայնվում են։ Անկասկած, դա օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին և Ռուսաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին»,- հայտարարել է Ալիևի օգնականը։