ՀՀ ԳԱԱ-ն ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկություններ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը, հիմնվելով սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած նիստի արդյունքների վրա, պետական ոլորտային կառույցներին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Այն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին։

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհրդի կողմից տվել են հետևյալ առաջարկությունները․

1․ Սահմանափակել ջրառը Սևանա լճից՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված քանակով։ Արագացնել ջրամբարների կառուցումը՝ ջրառը կարգավորելու համար։
2․ Միջոցներ ձեռնարկել ոռոգման ջրի կորուստը կրճատելու համար։
3․ Կրճատել կամ կանխել ջրահավաք ավազանի բնակավայրերի կոմունալ-կենցաղային արտանետումների միջոցով կենսածին նյութերի ներթափանցումը լիճ, որը հնարավոր է իրականացնել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցմամբ և շահագործմամբ՝ առնվազն խոշոր բնակավայրերում։
4․ Սահմանափակել հանգստյան գոտիներից կենսածին նյութերի ներթափանցումը լիճ՝ խիստ հսկողություն սահմանելով վերոնշյալ աղբյուրներից արտանետումների նկատմամբ։
5․ Աստիճանաբար նվազեցնել հատակային նստվածքներից կենսածին նյութերի ջրային միջավայր անցումը՝ ապահովելով ջրի մակարդակի կայուն բարձրացում և հիպոլիմնիոնային պաշտպանիչ շերտի վերականգնում։
6․ Աջակցել ՀԷԿ-երի ուսումնասիրություններին․ փոքր ՀԷԿ-երը, համարվելով էկոլոգիապես մաքուր, կարող են տեղային մակարդակով վնաս հասցնել։ Կառուցված լինելով ձկների ձվադրավայր հանդիսացող գետի վրա՝ փոքր ՀԷԿ-ը նպաստում է այդ շրջանում ջրի ջերմաստիճանի բարձրացմանը, հոսքի արագացմանը, ինչը խաթարում է և՛ ձվադրման գործընթացը, և՛ ձկների կերային բազան։
7․ Կանխել կամ նվազեցնել ներլճային կենսաբանական գործընթացները, մասնավորապես՝ սննդային շղթայի խախտմամբ պայմանավորված աղտոտումները՝ վերականգնելով խեցգետնային և ձկնային պաշարները։
8․ Արգելել օտար ձկնատեսակների բուծումը Սևանա լճի ավազանում։
9․ Խստացնել որսի թույլտվության պայմանները, քանի որ ոչ կանոնավոր որսի պատճառով արդյունագործական նշանակության սիգը և հատկապես խեցգետինը պակասել են։
10․ Կազմել Սևանա լճի հետագա զարգացման ռազմավարություն, որում պետք է գիտականորեն հիմնավորված լինի տարբեր ուղղությունների հարաբերակցությունը՝ Սևանա լիճը որպես յուրօրինակ քաղցրահամ ջրի աղբյուր, ռեկրեացիոն գոտի և ձկնարդյունաբերության վայր։