Գագիկ Խաչատրյանի՝ 4 տարի քննված գործի քննությունը նորից կսկսվի․ ԲԴԽ-ի ֆիլմում գովասանքի արժանացած դատավոր Արթուր Մկրտչյանը թոշակի է անցել

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորություններն այսօր դադարել են 65 տարին լրանալու կապակցությամբ։ Այն գործերը, որոնք նա չի հասցրել ավարտել, կմակագրվեն այլ դատավորների և կսկսվեն նորից։ Մկրտչյանի վարույթի անավարտ գործերից մեկը  ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և եղբորորդու գործն է։

Այն դատարան է ուղարկվել 4 տարի առաջ, և մինչ այսօր քննվում էր։ Հատկանշական է այն հանգամանքը, որ 2024-ի փետրվարին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտը ձգձգվող քրեական գործերի մասին ֆիլմ է  հրապարակել՝ Գագիկ Խաչատրյանի գործով Արթուր Մկրտչյանի աշխատանքը գնահատելով «շատ որակյալ»։

Այսպիսիով՝  4 տարի «շատ որակյալ» քննված գործի քննությունը կսկսվի նորից, ընդ որում՝ ամենայն հավանականությամբ՝ այս անգամ այն կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան, քանի որ Խաչատրյանին վերագրվում են կոռուպցիոն բնութի հանցագործություններ։

Նշենք, որ պաշտոնավարման ավարտից 3 ամիս անց ԲԴԽ-ն որոշել էր Արթուր Մկրտչյանին Երևանի դատարանից տեղափոխել և նշանակել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ միևնույն ժամանակ մեկ այլ որոշմամբ նրան գործուղելով Երևանի դատարան։

Այսինքն՝ թեև Մկրտչյանը մինչև այսօր, այսինքն՝ պաշտոնավարման ավարտը աշխատել է Երևանի դատարանում, նրա կենսաթոշակի անցնելու կապակցությամբ թափուր հաստիք է առաջանում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Հիշեցնենք, որ Մկրտչյանը դատավոր էր 2010 թվականից։ 2019-2022 թվականներին եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը։ Այս դատավորը նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ էր քննում, ուստի, ենթադրվում է, որ նրա փոխարեն այլ դատավոր կընտրվի նաև այս գործառույթն իրականացնելու համար։

Արաքս Մամուլյան