ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ՌԴ-ի հետ սահմանային գծի ամբողջ երկայնքով

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի հետ սահմանային գծի ամբողջ երկայնքով, այլ ոչ միայն այն օբյեկտներին, որոնք գտնվում են Խարկովի մարզի սահմանին, գրում են Politico-ն և Reuters-ը։

Նախագահ Ջո Բայդենը մայիսի վերջին գաղտնի թույլտվություն է տրամադրել Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը՝ ՌԴ տարածքում ռազմական օբյեկտներին հարվածելու համար, բայց՝ միայն Խարկովի մարզի հետ սահմանին:

Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխությունների բացակայությանը՝ Ուկրաինայի կողմից ռուսական զորքերի դեմ զենքի կիրառումը չի սահմանափակվում Խարկովի մարզի մերձակայքում գտնվող սահմանային շրջաններով։

«Հակադարձ կրակի հնարավորությունն այն է, ինչին ուղղված է այս քաղաքականությունը»,- ասել է նա:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ PBS-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայի հետ իրենց զենքի կիրառման մասին համաձայնագիրը վերաբերում է «բոլոր այն վայրերին, որտեղ ռուսական զորքերը հատում են սահմանը ռուսական կողմից ուկրաինական կողմ՝ փորձելով գրավել լրացուցիչ ուկրաինական տարածքներ»:

«Դա ինքնապաշտպանություն է, ուստի տրամաբանական է, որ նրանք ունենան այդ կարողությունը»,- հավելել էր նա: