Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինայի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ընդգծելով երկրների միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը՝ Ալիևը նշել է, որ պետությունների ղեկավարների և այլ մակարդակներով փոխայցելությունները նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանը։ Նա նաև նշել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն ապահովելուց հետո տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություններ են …

