Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Բաքվում ՌԴ դեսպան

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանային «3+3» ձևաչափի առաջմղմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի 5-րդ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի խաղաղությամբ և բարգավաճմամբ։

«Բացի այդ, կարևոր է լուծել Կասպից ծովի հարցերը: Եվ մենք համոզված ենք, որ արտաքին ուժերի միջամտությունն անընդունելի է։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն և կարող են լուծվել մեր տարածաշրջանի պետությունների կողմից»,- ասել է Եվդոկիմովը։

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Միխայիլ Կալուգինն էլ ասել է, որ պատժամիջոցները չեն ազդում Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։

«Բաքվի և Մոսկվայի փոխգործակցությունը կախված չէ որևէ արտաքին իրավիճակից, քանի որ կողմերը նպատակ ունեն զարգացնել երկկողմ երկխոսությունը՝ առանց հաշվի առնելու այդ գրգռիչներին»,- նշել է Կալուգինը։