Ադրբեջանում փոթորիկն ու անձրևներն ավերվածություններ են առաջացրել․ զոհեր ու վիրավորներ կան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Ադրբեջանի արևմտյան շրջանում երեկ երեկոյան սկսված ուժեղ քամին, փոթորիկն ու անձրևներն ավերածություններ են առաջացրել Գյանջայում, Մինգեչարում, Դաշքեսանում, Գեդաբեյում, Շեքիում, Գախում, Զաքաթալայում, Թովուզում և շրջանների մեծ մասում։ Գյանջայում և Մինգեչաուրում ծառերի տապալման հետևանքով վիրավորներ և զոհեր կան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ուժեղ քամին տապալել է ծառերը, պոկել տների տանիքները։ Մի շարք վայրերում խոշոր ծառեր են ընկել մեքենաների ու բնակելի շենքերի վրա, մի քանի ժամ շարունակ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ընդհատումներ են եղել։

Գյանջայի գործադիր իշխանությունը հայտնել է, որ ուժեղ քամին տապալել է մի քանի խոշոր ծառեր և վնասել մի քանի ավտոմեքենա։ Քաղաքի Նիզամի Գյանջևիի պողոտայում գտնվող օբյեկտներից մեկի տանիքը պոկվել է և ընկել ճանապարհի վրա։ Սա նաև երթևեկության դժվարություններ է ստեղծել։ Քաղաքի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է։

Մինգեչաուր  քաղաքում ուժեղ քամու հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Ուժեղ քամին քաղաքում տասնյակ ծառեր է տապալել, ինչի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, իսկ Աղդամի շրջանից 21-ամյա Ռավան Գասիմզադեն մահացել է։

Վատ եղանակի հետեւանքով 17 հազար բաժանորդի էլեկտրամատակարարումն ընդհատվել է, 400 բաժանորդի գազամատակարարումը՝ սահմանափակվել։

Աղստաֆայի կենտրոնական զբոսայգում ուժգին քամին արմատախիլ է արել գրեթե հարյուրամյա սոսի ծառը։ Տարածաշրջանի բնակիչները նշել են, որ նման քամու երբեք չի եղել։ Ծառի տապալման հետևանքով տարածքի բնակիչներ՝ 1962 թվականին ծնված Թահիր Աբբասովը և Իլհամ Ռզաևը տարբեր վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։

Բարդայի շրջանում էլ ուժեղ փոթորկի հետևանքով տապալված մեծ ծառը վնասել է գերեզմանները։

Փոթորկոտ քամիներն ու անձրևները պատել են նաև Արցախը, մասնավորապես, Շուշի քաղաքը։ Այստեղ վնասների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Էմմա Չոբանյան