ՆԳՆ Փրկարար ծառայությունն անդրադարձել է այսօր Գեղարքունիքի մարզում կայծակնահարության դեպքին։ «Մայիսի 28-ին, ժամը 12։37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի միջնամասում՝ դաշտային հատվածում, տեղի է ունեցել կայծակնահարություն, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական …

