Բանգլադեշի վարչապետը ժամանել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի բազա

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան վայրէջք է կատարել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի բազայում, հաղորդում է NDTV-ն։

«Շեյխ Հասինան վայրէջք է կատարել Ղազիաբադում գտնվող Հինդոնի ռազմաօդային ուժերի բազայում»,- ասվում է հեռուստաալիքի հրապարակման մեջ:

News18 հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Հասինան ժամանել է Հնդկաստանի Ագարտալա քաղաք։

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան և նրա քույրը լքել են իրենց նստավայրը մայրաքաղաք Դաքայում և անկարգությունների ֆոնին հեռացել երկրից ավելի ապահով վայր։ News18-ը հայտնել է, որ Հասինան հրաժարական է տվել։

Բողոքի ցույցերը սկսվել են Դաքայում և ամբողջ երկրում՝ իշխանությունների հետ «չհամագործակցելու» բազմօրյա ակցիայի մասին հայտարարությունից հետո, որը կիրակի մեկնարկել է «Ընդդեմ խտրականության» ուսանողական շարժման նախաձեռնությամբ: Հակակառավարական ուսանողների, ոստիկանության և կառավարության կողմնակիցների միջև բախումները վերաճել են անկարգությունների:

Բանգլադեշի կառավարությունը Դաքայում և երկրի այլ քաղաքներում պարետային ժամ է սահմանել տեղական ժամանակով 18.00-ից՝ մինչև հետագա ծանուցումը։ Առաջիկա երեք օրերին ամբողջ երկրում հայտարարվել են հանգստյան օրեր։