Ինչու է Փաշինյանը նորից հիշել հեծանիվը․ առողջ ապրելակերպ, թե քաղաքական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
23.06.2026 | 13:10
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
23.06.2026 | 13:01
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեծանիվ վարելու՝ Նիկոլ Փաշինյանի հակումների մասին լայն հանրությունը տեղեկացավ հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ 2018 թվականին հանրային լայն աջակցություն վայելող Փաշինյանը հեծանվով աշխատանքի էր գնում կամ մեկնում աշխատանքային հանդիպումների, անգամ վարում պաղպաղակ վաճառողի հեծանիվը։ Այդ օրերին, մինչ շատերը դեռ քնած էին, Փաշինյանը վաղ էր արթնանում, որ աշխատանքի գնա հեծանվով։

Հետո, հավանաբար, փողոցում հանդիպող քաղաքացիների բարձրացրած խնդիրներին հստակ լուծումներ չունենալու պատճառով, վարչապետին մարդիկ էլ չտեսան հեծանվով, իսկ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Փաշինյանն առհասարակ չէր երևում փողոցներում նաև զբոսնելիս։

Այժմ իրավիճակ է փոխվել․չորս տարի անց Փաշինյանը կրկին հիշել է հին գործիքակազմը՝ պարբերաբար հեծանվավազք է կազմակերպում և օրական 20-30 կիլոմետր ճանապարհ անցնում։

Փաշինյանին հեծանվով մեկ կարելի է տեսնել Դիլիջանի ոլորանները բարձրանալիս, մեկ՝ Երևանի մատույցներում, մինչև անգամ՝ Բեռլինում ու Լոնդոնում։ Հայաստանի վարչապետը երկրի առջև ծառացած մարտահրավերների ֆոնին նոր մարտավորություն է ընտրել՝ հեծանվավազքում նաև այլ քաղաքացիների է ներգրավում։ Օգոստոսի 4-ին Փաշինյանին միացել էր կինը։

Ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանը տևական ընդմիջումից հետո վերադարձավ հեծանվին, փաստը տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ վարչապետն այս քայլով փորձում է ցույց տալ, որ լարվածությունը, որն առկա էր 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի քաղաքական կյանքում, հիմա չկա։

Քաղխտեխնոլոգ Արմեն Բադալյանը մատնանշում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարը, ինչի շրջանակում էլ վարչապետը փորձում է քաղաքական կապիտալ ձևավորել։

Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավի մեկնարկը համընկավ Բագրատ Գալստանյանի կողմից հրաժարականի պահանջին և Փաշինյանի՝ ժողովրդից հեռանալու մեղադրանքներին։ Արդյո՞ք Փաշինյանն այսպիսով փորձում է քաղաքական ընդդիմախոսներին ցույց տալ, որ անվտանգության աշխատակիցներով շրջապատված և կառավարական շենքերից աշխատող չինովնիկ չէ։ Քաղտեխնոլոգը հակված չէ կարծել, թե Փաշինյանն այսպիսով ընդդիմադիրներին է պատասխանում, նա սա համարում է ուղերձ ընտրողներին։

Ըստ Էդգար Վարդանյանի՝ հեծանիվ վարելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է կարծրատիպեր կոտրել։

Եթե քաղտեխնոլոգը Փաշինյանի հեծանիվ վարելը համարում է PR՝ ընտրողներին գրավելու համար, ապա Հեծանվորդների ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանի կարծիքով՝ Փաշինյանը պարզապես միացել է առողջ ապրելակերպի քարոզին։ Միայն թե Նիկոլ Փաշինյանն ու նրան միացած հեծանվորդները ստիպված են երթևեկել հեծանվորդների համար գոյություն չունեցող արահետներով։ Արման Անտոնյանը հույս ունի, որ բացերը տեսնելուց հետո Փաշինյանը լուծումներ կնախաձեռնի։

Այդուհանդերձ, Փաշինյանի մասնակցությամբ հեծանվավազքերն այլ կողմ ևս ունեն․ որոշ քաղաքացիներ սոցիալական ցանցերում դժգոհում են, որ մայրաքաղաքում այդ ընթացքում փողոցներ են փակվում, և երթևեկությունը խաթարվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան