Թրամփը Պուտինին իր աջակցությունն անվանել է «ֆեյք» և Զելենսկիին խոստացել հասնել արդար խաղաղության․ Politico

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պատկերացումներն այն մասին, որ Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունում կխաղա հօգուտ Վլադիմիր Պուտինի, իսկ Քամալա Հարիսը կշարունակի Ջո Բայդենի քաղաքականոությունը, ճիշտ չեն։ ԱՄՆ նախագահական ընտրություններում ով էլ հաղթի, Կիևը կարող է է՛լ ավելի ընդլայնված աջակցության հույս ունենալ, քան ներկայիս վարչակարգի օրոք։ Այս մասին գրում է Politico-ն՝ հավելելով, որ վերջին շրջանում Թրամփն արդեն գործողություններով ու խոսքերով աջակցել է Կիևին։

«Եթե մոռանաք Թրամփի շուրջ ստեղծված աղմուկը և նայեք իրական գործողություններին, ապա կարող եք տեսնել Ուկրաինայի նկատմամբ շատ ավելի բարենպաստ վերաբերմունքի հավանականությունը»,- գրում է Politico Magazine-ի մեկնաբանությունների բաժնի խմբագիր, Politico Europe-ի համահիմնադիր և միջազգային հարցերով փորձագետ Մեթյու Կամինսկին։

Ըստ նրա՝ նախ, չպետք է մոռանալ, որ հենց Թրամփի վարչակազմն է 2017 թվականին սկսել Ուկրաինային մատակարարել Javelin հակատանկային նռնականետեր, որոնք նրան այդքան օգնեցին պատերազմի սկզբում և թույլ տվեց կանգնեցնել ու հետ մղել ռուսական բանակի զրահապատ շարասյուները։

Երկրորդ՝ առաջին օտարերկրյա առաջնորդը, որին Թրամփը զանգահարել է Վենսի ընտրության և Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո, Վլադիմիր Զելենսկին էր, նշում է Կամինսկին և հավելում․ «Նրանց զրույցի մանրամասներին ծանոթ մարդիկ պնդում են, որ ամեն ինչ ավելի լավ է անցել, քան կարող էին հուշել ջերմ զրույցի մասին պաշտոնական ակնարկները»։

Ըստ նրանց՝ Թրամփը «ֆեյք» է անվանել այն լուրերը, թե ինքը կօգնի Պուտինին, և Զելենսկիին խոստացել է արդար խաղաղություն փնտրել։