Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին, «Լուրերին» հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նշել,որ կոնկրետ օրը, ժամը և վայրը պետք է լրացուցիչ համաձայնեցվի։ Գրիգորյանի փոխանցմամբ՝ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների …