Դատական ակտի ուշացումը զուտ պատրվակ էր, այստեղ դատավորն էր էական․ Արթուր Ստեփանյան

Լուրեր

11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
Բոլորը

Բարձրագույն դատական խորուրդն օրերս հրապարակեց Երևանի քաղաքացիական դատարանի արդեն նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը։ Դատավորի լիազորությունները դադարեցվել էին Արդարադատության նախարարության միջնորդությամբ, ըստ վարույթ հարուցած մարմնի՝ դատավոր Ստեփանյանն ավելի քան 80 գործով դատական ակտեր է ուշացրել։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Արթուր Ստեփանյանի հետ։

-Պարո՛ն Ստեփանյան, որոշմանը ծանոթանալուց հետո ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։

-Միանշանակ դիմելու եմ թե՛ Սահմանադրական դատարան, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այժմ դատական ակտը դեռևս չեմ ստացել, բայց քանի որ այն հրապարակվել է Դատական իշխանության պաշտոնական կայքում, բովանդակությանը ծանոթ եմ։
Վերջին շրջանում ինձ խոսակցություններ են հասնում իմ որոշման հետ կապված, որ, իբր, իմ օգտին է այդ որոշումը, որ ինձ լավը կամենալով են նման որոշում կայացրել։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս որոշումով են «փորձել ինձ օգնել»․ փորձել են մաքսիմում խնդրահարույց որոշում գրել, որպեսզի ես շատ ավելի հեշտ կարողանամ իմ խախտված իրավունքները վերականգնել։ Եթե ինձ խնդրեին, ասեին՝ դու քո համար այնպիսի որոշման նախագիծ կազմի, որը հետագայում կկարողանաս տարբեր ատյաններում վիճարկել, մասնագիտական արժանապատվությունս թույլ չէր տա նման անորակ որոշման նախագիծ կազմել։

Ի՞նչն է խնդրահարուց այդ որոշման մեջ։

-Մի օրինակ բերեմ․ որոշման մեջ ինչ-որ փաստարկների անդրադարձ է կատարվում, ապա նշվում է, որ դատավորի մյուս փաստարկներին չեն անդրադառնում, քանի որ դրանք անհիմն են։ Եթե հետագայում դասագրքերում հարկ լինի նշել, թե որն է չպատճառաբանված դատական ակտը, այս որոշումը կարել է նշել։ Սա դասական, չպատճառաբանված դատական ակտ է․ ամբողջ իրավաբանական հանրությունը գիտի, որ դատական ակտի պատճառաբանությունը հենց այն է, երբ նշվում է, թե ինչու է անհիմն կամ հիմնավոր այս կամ այն փաստարկը։ Սա միակ խախտումը չէ, կան մի շարք այլ՝ սկզբունքային, ելակետային լուրջ խախտումներ։
Օրինակ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իմ կողմից ուշացված դատական ակտերի մի թիվ է գրել, որը, ըստ Խորհրդի, բաց աղբյուրներից է ստացել։ Այսպիսով՝ ԲԴԽ-ն ինքնուրույն ապացույց է ձեռք բերել և այդ ապացույցի մասին ինձ չի տեղեկացրել, որպեսզի ես հնարավորություն ունենամ պաշտպանվելու։ Սա ևս սկզբունքային խախտում է։ Նմանատիպ մի միտք էլ կար ԲԴԽ որոշման մեջ, որ իրենք դատարանների ծանրաբեռնվածության վիճակագրություններն են ուսումանսիրել, և Երևանի դատարանում եղել են դատավորներ, որոնք ավելի ծանրաբեռնված են եղել, քան ես։ Դա ևս ինքնուրույն ձեռք բերված ապացույցի մասին է վկայում, որովհետև այդ ապացույցը ևս կարգապահական գործում առկա չի եղել, և ես հնարավորություն չեմ ունեցել այդ մասին դիրքորոշում հայտնել։

-Պարոն Ստեփանյան, այնուամենայիվ, Արդարադատության նախարարության միջնորդության մեջ նշվում է դատական ակտերը Ձեր կողմից ընդհուպ 3 տարով ուշացնելու մասին։ Որքանո՞վ է ողջամիտ այդ ժամկետը։

-Դատական ակտի՝ անգամ մեկ օր ուշացումը խնդրահարույց է, քանի որ օրենսդիրը հստակ սահմանում է դատական ակտի՝ կողմերին տրամադրելու և հրապարակվելու կոնկրետ ժամկետներ, սակայն երբ նժարին հեղինակավոր, պատճառաբանված դատական ակտ գրելն է և զուտ ժամկետը, ես միշտ ընտրել եմ առաջին տարբերակը։ Եթե դատավորները ԲԴԽ-ի այս որոշման օրինակով չպատճառաբանված, անորակ և ոչ հեղինակավոր դատական ակտ կայացնեն, ապա, ինձ թվում է, մեկ օրվա խախտման կարիք էլ չի լինի, բայց քանի որ ուզում են օրենքի պահանջը պահպանել, պատճառաբանված, հիմնավորված, յուրաքանչյուր փաստարկի անդրադարձ կատարված ակտ կայացնել, այդ դեպքում, ցավոք սրտի, ոչ միշտ է ստացվում դատավարական ժամկետները պահպանել։

-Ձեր դիտարկմամբ՝ դուք միակ դատավո՞րն եք դատական համակարգում, որը դատական ակտեր է ուշացրել։

-Ես որևէ նախկին կոլեգայի դատական ակտերի մասին ինձ թույլ չեմ տա խոսել բայց կարող եմ իմ պատկերացումն ասել, որ դատական ակտի ուշացումը զուտ պատրվակ էր, և այստեղ անուն ազգանունը, այսինքն՝ դատավորն էր էական, այլ ոչ թե տվյալ դատական ակտի ուշ ուղարկելը։ Էական չէ՝ այլ դատավոր ուշացում ունի, թե ոչ, ես իմ մարտավարությունը հստակ կառուցել էի, էական հարցեր էի բարձրացրել, որոնց պատշաճ անդրադարձ կամ առհասարակ անդրադարձ չի կատարվել, միայն նշվել է, որ դրանք անհիմն են։

-Ձեր պրակտիկայում, երբ հասկանում էիք, որ, այսպես, թե այնպես, ինչ- որ դատական ակտերի տրամադրումը պետք է ուշացնեիք, ի՞նչ հանգամանքներ էիք հաշվի առնում։

-Գուցե, շատ գործեր առերևույթ իրար նման են, բայց դրանց մի շարք փաստեր միմյանցից տարբերվում են, և երբ դատավորը պետք է այնպիսի քանակով գործեր քննի, որոնք քննել ֆիզիկապես ի վիճակի չէ, ենթադրվում է, որ այդ դեպքում դատավարական ժամկետներ էլ պետք է խախտվեն։ Ամեն դեպքում, կան գործոններ, որոնք կարող են հաշվի առնվել։ Օրինակ՝ եթե որևէ ապահովագրական ընկերություն 100 հազար դրամ գումար է պահանջում քաղաքացուց, իսկ մեկ այլ դեպքում՝ ալիմենտի բռնագանձման պահանջ է լինում, այս դեպքում դատավորը ոչ թե մտածում է՝ այս գործն ուշացնեմ, մյուսը՝ ոչ, այլ ինքնըստինքյան երկրորդ տեսակի վեճերն ավելի արագ են քննվում։
Եկեք դիտակենք հետևյալ դեպքերը․ ընդունենք՝ մի դեպքում վճիռ ես կայացնում, մի քանի ամսով վճռի տրամադրումն ուշացնում ես, մեկ այլ դեպքում էլ հետաձգում ես դատական նիստը, վճիռ չես կայացնում։ Իսկ ո՞վ է ասում, որ այդ հետաձգումն ավելի հիմնավոր էր։ Նույն կերպով կարելի է անհիմն հետաձգել դատական նիստը, բայց դատական ակտը չուշացնել։ Այստեղ տարբերությունը ո՞րն է։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ձեր վրա դրվել էր մի պարտականություն, որի կատարումն անհնարին էր։
-Ոչ միայն իմ վրա էր դրված այդպիսի պարտականություն։ Մինչև վերջին օրենսդրական փոփոխությունները, որով մի շարք գործեր՝ մինչև 2 մլն դրամ գումարի բռնագանձման վերաբերյալ, տեղափոխվեցին նոտարների տիրույթ, քաղաքացիական մասնագիտացմամբ բոլոր դատավորներից էր պահանջվում հնարավոր կատարվելիքի կրկնապատիկը, եռապատիկը, քառապատիկը, եթե ոչ ավելի շատ։ Վերջին շուրջ 10 տարվա ընթացքում ես ընտանիքիս հետ հանգստի՝ երկրից դուրս մեկնել եմ մի քանի անգամ, որից մեկը, երբ հրապարակվեց իմ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը։ Մինչ այդ, որպես կանոն, իբրև թե, գնում էի արձակուրդ, բայց իրականում գնում էի աշխատելու, որպեսզի ավարտեմ կիսատ գործերը՝ ճիշտ այնպես, ինչպես շատ այլ դատավորներ են դա անում։

-Թեև քննարկվում է այն հարցը, որ պետք է ԲԴԽ որոշումները բողոքարկելու հնարավորություն լինի՝ մինչև այս պահը այդ որոշումները հնարավոր չէ բողոքարկել։

-Այո, Ազգային ժողովը 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունել է սահմանադրական օրենք, որով փոփոխություն է կատարել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում, և ի թիվս այլնի, նախատեսել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ ԲԴԽ որոշումը բողոքարկելու ընթացակարգ, սակայն այս որոշման անցումային դրույթներում նշվում է, որ ԲԴԽ-ն պետք է համապատասխան կարգ ընդունի, որով ձևավորվում են Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան կազմերը՝ առաջին քննության և բողոքարկման քննության համար, և այդ կարգից հետո նոր բողոքարկման հատվածն օրինական ուժի մեջ է մտնում։

-Իսկ սահմանված չէ՞ ժամկետ ԲԴԽ-ի կողմից կարգ սահմանելու վերաբերյալ։

-Ո՛չ, միայն նշվում է, որ երբ կարգն ընդունվի, դրանից հետո 6 ամսվա ընթացքում ԲԴԽ-ն պետք է համապատասխան նորմատիվ ակտեր ընդունի։ Այսինքն՝ կարգը սահմանելուց հետո է ԲԴԽ-ի համար վեցամսյա ժամկետ սահմանված, իսկ թե երբ պետք է կարգն ընդունվի, անցումային դրույթներում նշված չէ։ Այնուամենայիվ, տվյալ դեպքում մենք պետք է ողջամտության կանխավարկածից ելնենք, ոչ թե խելագարության, հակառակ դեպքում՝ ԲԴԽ-ն կարող է տարիներով որևէ կարգ չընդունել և կստացվի, որ մենք հռչակագրային օրենք ունենք՝ ընդունված, ստորագրված հրապարակված, բայց դեռևս օրինական ուժի մեջ չմտած։ Այսինքն՝ այո, մենք նախատեսում ենք, որ պետք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ-ի որոշումը բողոքարկվի, բայց քանի որ ԲԴԽ-ն կարգը չի ընդունել, այդ օրենքն ուժի մեջ չի մտել, և այժմ Խորհուրդը, արագ-արագ, ինչ ունի անելու, ենթադրվում է, կանի, որից հետո այդ կարգը կընդունի։ Ստացվում է՝ պետությունը, Ազգային Ժողովը, իշխանության այլ ճյուղերը օրենք են ընդունում, որից 8-9 ամիս անցել է, իսկ ԲԴԽ-ն այդ կարգը չի ընդունում։ Այդ դեպքում Ազգային ժողովն այս օրենքն ինչո՞ւ ընդունեց։ Գուցե 3 ամիսն էր ողջամիտ, գուցե՝ 6 ամիսը, բայց չի կարող 8-9 ամիս դեռևս այդ կարգը չընդունվի, ու չգիտենք՝ երբևէ կընդունվի՞, թե՞ ոչ։

Արաքս Մամուլյան