Ֆիդանը Հայաստանին ու Ադրեջանին կոչ է արել «բաց չթողել խաղաղության այս պատմական հնարավորությունը»

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հարավային Կովկասում տևական խաղաղությունն ավելի մոտ է քան երբեևէ»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում իր ղեկավարած գերատեսչության բյուջեի քննարկմանը։

«Այս կետին հասնելու հիմքը, անկասկած, այն է, որ եղբայրական Ադրբեջանը վերջ է տվել Ղարաբաղում իր հողերի օկուպացիային, մենք օրինակելի մակարդակով շարունակում ենք մեր երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մենք համատեղ ձգտում ենք լուծումներ գտնել միջազգային բազմաթիվ խնդիրների համար։ Ուրախալի է, որ Հայաստանը պատերազմից հետո շարունակում է ընտրել խաղաղությունն ու կայունությունը։ Եվ՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»,-ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ Ֆիդանը կողմերը երկար ժամանակ անց առաջին անգամ առանձնազրույց են ունեցել Ստամբուլում՝ առանց երրորդ երկրի մասնակցության, և ընդգծել, որ Հարավային Կովկասի համատեքստում կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը Անկարան իրականացնում է Հայաստանի հետ։

Ընդգծելով, որ «Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները»՝ համաձայնեցնելով դա Ադրբեջանի հետ, Ֆիդանը նշել է, որ հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» Տարածաշրջանային համագործակցության հարթակի հանդիպմանը «կառուցողական կերպով քննարկել են տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերը»։

Ֆիդանը հայտարարել է, որ հարթակը, որը Հարավային Կովկասում տարածաշրջանային պատասխանատվության բացահայտ դրսևորում է, դարձել է ինստիտուցիոնալ կառույց, և ասել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հետ միասին կլուծվեն ոչ միայն մարդասիրական խնդիրները, այլև տարածաշրջանում քայլեր կձեռնարկվեն առևտրի, կապի և զարգացման ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի