Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազի նոր թեկնածու է ընտրել այն բանից հետո, երբ նրա նախկին թեկնածուն Մեթ Գեյցը, որը մեղադրվում էր թմրանյութեր օգտագործելու և անչափահասի հետ հարաբերությունների մեջ, հանել է իր թեկնածությունը, գրում է Meduza-ն։

Թրամփի նոր թեկնածուն Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազ 59-ամյա Փեմ Բոնդին է, որն այդ պաշտոնում աշխատել է 2011-ից 2019 թվականներին (նա առաջին կինն էր, որը զբաղեցրել  էր այդ պաշտոնը)։

2019թ-ին իշխանության չարաշահման մեղադրանքների պատճառով Թրամփի առաջին իմպիչմենտի ժամանակ Փեմ Բոնդին նրա փաստաբաններից մեկն էր։ Նա  գնացել էր աջակցելու Թրամփին նրա մյուս քրեական գործերի ժամանակ և քննադատել  այդ գործերը վարած դատախազներին։ Բոնդին America First քաղաքականության ինստիտուտում օրենքի և արդարադատության բաժնի համանախագահ է։ Այս ինստիտուտը ստեղծվել է Թրամփի վարչակազմի նախկին աշխատակիցների կողմից։

Բոնդին Թրամփի երկարամյա աջակիցն է: Ինքը՝ նորընտիր նախագահը, Truth Social-ում գրել է,  ճանաչում է Բոնդիին երկար տարիներ, և որպես դատախազ՝ նա «շատ կոշտ էր հանցավորության հանդեպ» և փողոցներն ապահով էր դարձնրել ֆլորիդացիների համար, ինչպես նաև աշխատում էր դադարեցնել ֆենտանիլ թմրանյութի առևտուրը։

«Շատ երկար ժամանակ արդարադատության կուսակցականացված  նախարարությունը զենք է եղել իմ և այլ հանրապետականների դեմ, այլևս այդպես չի լինի: Փեմը կրկին կկենտրոնացնի նախարարությունը հանցավորության դեմ պայքարելու և Ամերիկան ​​նորից անվտանգ դարձնելու իր առաքելության վրա»,- գրել է Թրամփը իր սոցցանցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի