Քամալա Հարիսը փոխնախագահի թեկնածուի է ընտրել Մինեսոտայի նահանգապետին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը Դեմոկրատական ​​կուսակցությունից պաշտոնապես առաջադրվել է նախագահի պաշտոնին, փոխնախագահի թեկնածու է ընտրել Մինեսոտայի 60-ամյա նահանգապետ Թիմ Ուոլցին։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրներին, գրում է Current time-ը։

Ուոլցը նախկին ուսուցիչ է, ֆուտբոլի մարզիչ և Ազգային գվարդիայի անդամ: 2006 թվականին նա ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ հանրապետականների գերակշռող շրջանից, 2018-ին դարձել Մինեսոտայի նահանգապետ։

Reuters-ը գրում է, որ Ուոլցն առաջադեմ օրակարգ է առաջ տարել, որը ներառում է անվճար դպրոցական սնունդ, պայքար կլիմայի փոփոխության դեմ, միջին խավի համար հարկերի կրճատում և ընդլայնված վճարովի արձակուրդ: Նա նաև պաշտպանում էր կանանց վերարտադրողական իրավունքը՝ միաժամանակ ցուցաբերելով պահպանողական հայացքներ:

Ուոլցը քննադատում է նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին և նրա փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին։ Նա առաջինն էր, որը Թրամփի նկատմամբ օգտագործել է «տարօրինակ» տերմինը, որը նոր նարատիվ է դարձել դեմոկրատականների կ​ելույթներում։

Հարիսի շտաբից հայտնել են, որ նախագահի և փոխնախագահի թեկնածուները շրջագայություն են սկսելու յոթ նահանգներով: Առաջինը նրանք կայցելեն Ֆիլադելֆիա՝ Փենսիլվանիա: Նախագահի երկու թեկնածուների համար ընտրություններում այս նահանգն ամենակարևորներից է։ Փենսիլվանիայի նահանգապետը Ջոշ Շապիրոն է, որը նույնպես եղել է փոխնախագահի հավանական թեկնածուների ցուցակում։