Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է, որտեղ մասնակցել է Պետերսբերգի XV կլիմայական երկխոսության բարձր մակարդակի միջոցառմանն ու հանդես եկել ելույթով։ Նախատեսված են նաև Ադբրեջանի նախագահի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի և ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։

