Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում ռումբի մասին բղավոցներից հետո խուճապ ու հրմշտոց է սկսվել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու մարդ է տուժել Եկատերենբուրգի «Կոլցովո» օդանավակայանում հրմշտոցի հետևանքով, որը հրահրել է ռումբի մասին ուղևորների բղավոցներն ու ամբոխի մեջ կրակոցները։ Ուրալի տրանսպորտի դատախազությունը ստուգումներ է իրականացնում։ Այժմ օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով, գրում է Կոմերսանտը։

Ըստ մամուլի ծառայության՝ օգոստոսի 6-ի գիշերը ավիաընկերությունների չվացուցակից շեղումների պատճառով օդանավակայանը միանգամից մի քանի թռիչք է ստացել արտասահմանյան հանգստավայրերից։ Անձնագրային և մաքսային հսկողության տարածքում մեծ բազմություն է գոյացել։ Այնուհետ, ըստ օդանավակայանի, «ուղևորներից մեկը խուճապ է առաջացրել», ինչը հանգեցրել է հրմշտոցի։ Երկու հոգի ընկել և վիրավորվել են, որոնց օգնություն է ցուցաբերվել տեղում։

«Սահմանապահները մի քանի րոպեում վերականգնել են կարգուկանոնը։ Ներկայում իրավասու մարմինների կողմից հետաքննվում են պատճառները, որոնք առաջացրել են իրավիճակը, նաև այն՝ արդյո՞ք դրանք դիտավորյալ գործողություններ են եղել։ Օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը և աշխատում է բնականոն հունով»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Տեղական E1 պորտալը գրում է, որ գիշերը օդանավակայան է ժամանել միաժամանակ երեք ինքնաթիռ, երկուսը՝ Թուրքիայից, մեկը՝ Դուբայից։ Անձնագրային հսկողության մոտ ուղևորների ամբոխ է գոյացել։ Տարածքը մարդաշատ է եղել և, ըստ ականատեսների, երեխաներ են ուշաթափվել։ Այդ ժամանակ ուղևորներից ինչ-որ մեկը գոռացել է՝ «ռո՛ւմբ»։ Ուղևորներից մեկը պնդում է, որ խուճապից հետո սկսել են գոռալ կրակոցի ու պայթյունների մասին։

«Փախեք, կրակում են։ Եվ ողջ ամբոխը սկսեց վազել»,-պատմել է նա E1-ին։

«Մեզ մոտ մարդիկ դուրս են վազել ոտաբոբիկ, առանց ուղեբեռների, երեխաները լացում էին։ Նման կատակասերներին պետք է պատժել»,- ասել է մեկ այլ ուղևոր։