Գողության փորձ՝ «Հայփոստի» բաժանմունքից. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
Բոլորը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 4-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը:

Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: