Շարժման կուլմինացիան սեպտեմբերին կլինի․ ՔՊ-ից էլ որոշները գիտակցում են, որ երկիրը վատ ճանապարհով է գնում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ին տված հարցազրույցում խոսելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման մասին՝ ասաց, որ սեպտեմբերին նոր գործողություններ են սպասվում։

«Տարբեր ֆորմատով և՛ ֆրակցիայի, և՛ իմ ներկայացրած քաղաքական ուժի հետ հանդիպումներ տեղի ունենում են և որոշակի հարցեր քննարկվում են, բայց ես ինքս ո՛չ իրավասու եմ, ո՛չ էլ պատրաստ եմ ասելու, թե ինչ է սպասվում սեպտեմբերին։ Երբ ասում են, որ այս փուլում զանգվածային ակցիաներ, հանրահավաքներ տեղի չեն ունենում, նշեմ, որ շարժումն ունի որոշակի տրամաբանություն։ Այս փուլը հայտարարված է եղել մարզերում ու Երևանում հանդիպումների ժամանակահատված, որի ամփոփիչ մասը, այսպես ասած, կուլմինացիան պետք է լինի սեպտեմբերին»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ ինչո՞ւ շարժումն առայժմ չի հաջողում, Աբրահամյանը մի քանի պատճառ առանձնացրեց։

«Պատճառները տարբեր են՝ սկսած արտաքին քաղաքական ֆոնից մինչև միջազգային այն հիմնական դերակատարները, որոնք ամեն ինչ անում են նաև ՀՀ գործող իշխանությանն աջակցելու համար։ Դա արտահայտում է ոչ միայն նրանով, որ աչք է փակվում մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղբանտարկյալների և մեծ թվով այլ հարցերի շուրջ, այլև, ըստ էության, նաև որոշակի ճնշումներ կան քաղաքական  հայտարարությունների միջոցով, որոնք ուղղում են հասարակության այն հատվածին, որոնք փորձում են մեր երկրում փոփոխությունների հասնել»,- ընդգծեց Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ շարժումը կհասնի տրամաբանական ավարտին։

Պատգամավորը խոսում է նաև հայ-թուրքական հարաբերությունների, խաղաղության պայմանագրի, ԵՄ անդամակցության և այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան