ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, և ԱՄՆ-ն հավատում է, որ ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է։ Հերթական ճեպազրույցում այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։ «Սա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման գործում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է։ Պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար համագործակցել …

