Զինված հարձակում Լոնդոնի կենտրոնում

Լուրեր

09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Լեսթեր հրապարակում տեղի ունեցած հարձակման ժամանակ 11-ամյա աղջիկ ու 34-ամյա կին են դանակահարվել։ Հարձակվողին ձերբակալել են դեպքի վայրում և բերման ենթարկել, ասվում է Լոնդոնի ոստիկանության X սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարձակվողի ինքնության մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետ կապված այլ կասկածյալներ չկան։

Շտապօգնության աշխատակիցները հայտնել են, որ երկու տուժածները տեղափոխվել են խոշոր վնասվածքաբանական կենտրոն: Նրանց վիճակի մասին այս պահին տեղեկություններ չկան։ Անցորդներին ու մոտակա խանութների աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել հարձակվողին։

Լեսթեր հրապարակը գտնվում է Լոնդոնի աշխույժ Սոհո թաղամասի սրտում, որտեղ տեղակայված են մեծ թվով կինոթատրոններ, խանութներ, բարեր և ժամանցի այլ վայրեր ու գրավում են հսկայական թվով զբոսաշրջիկների:

Հարձակումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցերի ֆոնին, որոնց պատճառ է դարձել Սաութպորտի պարի ստուդիայի վրա տեղի ունեցած հարձակումը։ Դրա հետևանքով երեք երեխա է սպանվել: