Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը կունենա մեկ աթլետ մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաղերի մասնակցության իրավունք է ստացել վազորդ Երվանդ Մկրտչյանը: Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր է ապահովել 14 մարզիկ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 …

