ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված հետագա քայլերին և ապակենտրոնացված …

