Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայում հրադադարի պայմանները

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պետք է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ տևական հրադադարի հասնելու համար, գրում է թուրքական Անադոլուն։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեչելին X-ում գրառմամբ հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցային գործընթացն ու տարածաշրջանում աճող լարվածությունը։

«Նախարար Ֆիդանը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեի մահը և պաղեստինցիների շարունակվող ջարդերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Իսրայելը խաղաղություն չի ցանկանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ խոսնակի՝ Ֆիդանն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը նախկինում կառուցողական վերաբերմունք է ցուցաբերել հրադադարի նկատմամբ։

«Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ տևական հրադադարի հասնելու համար»,- հավելել է նա։

Զրույցի ընթացքում, ըստ թուրքական կողմի, Ֆիդանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ տարածաշրջանում աճող լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս։ Պետքարտուղար Բլինքենն իր հերթին կարծիք է հայտնել, որ Իսրայելը պետք է խուսափի սադրիչ քայլերից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա տարածմանը։