ԱՄՆ-ը Իսրայելի վրա Իրանի նշանակալի հարձակումների է սպասում արդեն այս շաբաթ

Լուրեր

09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
Բոլորը

Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա կարող է մոտ լինել, մինչ այդ, ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հաստատել են, որ զինյալները սպանել են մեկ իսրայելցի պատանդի ու վիրավորել ևս երկուսին, գրում է VOA-ն:

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբու Ուբայդան սպանության համար պատասխանատու է համարել պատանդի պահակներին՝ դա որակելով որպես պատասխան Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացված «կոտորածին»: Նա նաև ասել է, որ երկու իսրայելցի պատանդներ վիրավորվել են առանձին միջադեպի ժամանակ:

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Իսրայելն ու նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն Իրանի կողմից «հնարավոր նշանակալի հարձակումներին» արդեն այս շաբաթ:

«Դա կարող է տեղի ունենալ այս շաբաթ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ստիպված լինի պաշտպանվել նոր հարձակումից, ինչպես դա եղավ ապրիլին։ Քիրբին վստահեցրել է, որ նման պարագայում ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի հրամայել է միջուկային հզորությամբ թևավոր հրթիռային USS Georgia սուզանավն ուղարկել Մերձավոր Արևելք և արագացնել USS Abraham Lincoln ավիակիրի տեղակայումը տարածաշրջանում։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք սա ուղերձ է Իրանին, Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը պատասխանել է. «Միանգամայն ճիշտ է։ Մենք փորձում ենք ուղերձ հղել, որ հավատարիմ ենք իրավիճակի ապաէսկալացմանը, տարածաշրջանում ուժեր ունենք մեր զորքերը պաշտպանելու համար, ինչպես նաև աջակցում ենք Իսրայելի պաշտպանությանը»։