Սպանության գործով ամբաստանյալը, որի համար ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն էին ներկայացրել, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կոտայքի մարզում 6 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճիռ է կայացվել։ Ընկերոջը սպանելու մեջ մեղավոր է ճանաչվել  «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Գառնիի տեղամասի տնօրեն Մելիք Մովսիսյանի որդին՝ Ռոման Մովսիսյանը։ Նա դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման, դատավոր Գեղամ Մարգարյանը որոշել է նրա խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Այս դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, և ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական կայքում առկա տվյալների՝ բողոքի քննությունը շարունակվում է։

Նշենք, որ, ըստ Ռոման Մովսիսյանի մեղադրանքի՝  նա սպանել է մանկության ընկերոջը՝ Ռազմիկ Ներսիսյանին։

Մասնավորապես՝ «Դատալեքսում» առկա մեղադրական եզրակացության համաձայն՝ Մելիքյանը 2018 թվականի նոյեմբերին Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո, Ռազմիկ Ներսիսյանի կողմից գումար պահանջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ավտոկայանատեղիում առնվազն երկու անգամ ձեռքերով կամ ոտքերով հարվածել է Ռազմիկ Ներսիսյանի քթին և աջ աչքին, որից հետո վերջինիս և Սամվել Նազարյանի հետ միասին իր վարած ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել Է:

Հասնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղու 2-րդ փակուղու 1/1 հասցեի շինության մոտակայքը՝ Ռոման Մովսիսյանը Ռազմիկ Ներսիսյանին հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել է ավտոմեքենան, և վերջինիս՝ ավտոմեքենայից դուրս գալուց  հետո ձեռքերով կամ ոտքերով հարվածներ է հասցրել Ռազմիկ Ներսիսյանի մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածին՝ գլխի տարբեր մասերին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում Ռազմիկ Ներսիսյանի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավորության հատկանիշով ծանր վնաս։ 

Ապա, ըստ գործի, հանցավոր արարքը թաքցնելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով տևական ժամանակ անց Ռազմիկ Ներսիսյանին Սամվել Նազարյանի հետ միասին տեղափոխել են «Գառնի առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները՝ Ռոման Մովսիսյանը կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե, իբր, Ռազմիկ Ներսիսյանը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց և կորցրել է գիտակցությունը, իսկ բուժանձնակազմի կողմից Ռազմիկ Ներսիսյանի փսխած զանգվածի մեջ թարմ արյուն նկատելուց հետո Մովսիսյանը կրկին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել առ այն, թե նա, իբր, ընկել է աստիճաններից։

Ռազմիկ Ներսիսյանը, գիտակցության չգալով,մահացել է հիվանդանոցում։

Ռոման Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ինչ վերաբերում է Սուրեն Նազարյանին, նրա նկատմամբ ևս սպանության մեղադրանք է եղել և նա կալանավորվել է, սակայն կալանքի տակ գտնվելու ընթացքում նրա խցում ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել, որի ժամանակ Նազարյանը խցակցին պատմել է դեպքի հանգամանքները: Ըստ Սամվելի պատմածի՝ ռեստորանից դուրս գալուց հետո ավտոմեքենայի մեջ վիճաբանություն է տեղի ունեցել Ռոմանի և Ռազմիկի միջև, հետո Ռոման Մովսիսյանը մեքենան կանգնեցրել է, ու մինչև ինքը մեքենայից դուրս է եկել, տեսել է, որ Ռազմիկ Ներսիսյանն անգիտակից գետնին պառկած է: Հարցրել է՝ ի՞նչ եղավ, Ռոմանը պատասխանել է՝ մի հատ բերանին տվի, ընկավ:  

Քննությամբ, որին օգնել է նաև Նազարյանի խցում իրականացված ներքին դիտումը, չի հիմնավորվել Սամվել Նազարյանի կողմից Ռազմիկ Ներսիսյանին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, ուստի՝ նրա մեղադրանքը վերաորակվել է սպանությունից հանցագործության պարտակման:

Նշենք, որ «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հիմնադիրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի որդին՝ Կարեն Մելքոնյանն է։

Գործի դատաքննության ընթացքում Գուրգեն Մելքոնյանն ու ՔՊ երկու այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը, դատարանին անձնական երաշխավորություն էին տվել Մովսիսյանի համար, որպեսզի նա ազատ արձակվի, սակայն դատարանը միջնորդությունը մերժել էր։

Արաքս Մամուլյան