Եղեգնաձորում տեղի է ունեցել «Երիտասարդություն և նորարարություն.  Հայաստանի տեխնոլոգիական ապագան» միջոցառումը

Լուրեր

09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին, որպեսզի Ուկրաինային անբարենպաստ խաղաղություն չպարտադրվի ու Իրանին նոր հարվածներ չհասցվի
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Երիտասադրության միջազգային օրվա առթիվ օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացրել է «Երիտասարդություն և նորարարություն.  Հայաստանի տեխնոլոգիական ապագան» միջոցառումը: 

Միջոցառման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել  նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներ հետ: Նախարարության ֆինանսավորմամբ Armenian Code Academy-ն ՏՏ մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում դասընթացներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի և Վարդենիս, Վայոց ձորի  մարզի Եղեգնաձոր և Վայք, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, ընդգրկված է ավելի քան  300 մասնակից:  

Ռուբեն Սիմոնյանը, շնորհավորելով մասնակիցներին Երիտասադության միջազգային օրվա առթիվ, նշել է, որ այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի գիտելիքով, առաջնորդությամբ իրենց առջև բացեն բոլոր դռները, իսկ տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունները։

Նախարարի տեղակալը ընդգծել է նաև նմանատիպ ծրագրերի կարևորությունը, որոնք միտված են ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի ամբողջ շրջանակը, ուղղորդելու երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ռուբեն Սիմոնյանը երիտասարդների հետ կիսվել է իր փորձով և անցած ճանապարհով, հորդորել շատ կարդալ, սովորել օտար լեզուներ, ուսումնասիրել նորագույն տեխնոլոգիաներ, զարգացնել մի շարք հմտություններ, որպեսզի լինեն պահանջված և մրցունակ մասնագետ: 

Armenian Code Academy-ի տնօրեն Նարեկ Ասլիկյանն իր հերթին շնորհավորել է երիտասադներին դասընթացներն ավարտելու կապակցությամբ և նշել, որ կարևոր է այս փուլում ընտրություն կատարել մասնագիտության հարցում և այդ ուղղությամբ զարգացնել գիտելիքներն ու հմտությունները՝ մասնագիտական հաջող  ճանապարհ ունենալու համար։   

Հանդիպման վերջում ավարտական վկայականներ են հանձնվել Գորիս և Եղեգնաձոր քաղաքների շուրջ 50 մասնակիցների, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացները։