Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմազատման գործընթացին՝ նշելով, որ Անկարան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանին առնչվող խնդիրներին։ Չելիքն ընդգծել է, որ Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղադրված սահմանաքարը, թեկուզ խորհրդանշական, չափազանց կարևոր է։ Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և …

