Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ է գտնվում 28 բնակավայր, 180 հազար մարդ պետք է տարհանվի. Կուրսկի շրջանի ղեկավար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանի այս տարածաշրջանի 28 բնակավայրեր գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, գրում է Current Time-ը։

«Կուրսկի շրջանի տարածք ներթափանցման խորությունը 12 կիլոմետր է, ճակատի լայնությունը՝ 40 կիլոմետր»,- ասել է նա։

Ըստ աղբյուրի՝ այդ պահին նրան ընդհատել է Պուտինը՝ հայտարարելով, որ ռազմական գերատեսչությունները կզեկուցեն ուկրաինացի զինվորականների ներթափանցման լայնության և խորության մասին, և նրան առաջարկել է անդրադառնալ սոցիալ-տնտեսական խնդիրներին և մարդկանց ցուցաբերվող օգնությանը։

Սմիրնովն ասել է, որ այս գոտում (28 բնակավայրերում) կա մոտ երկու հազար մարդ, որոնց ճակատագրի մասին իշխանությունները ոչինչ չգիտեն։

«Բացի այդ, այս ընթացքում զգալիորեն ավելացել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակումները։ Արձակվել է 194 հրթիռ և անօդաչու թռչող սարք, 147-ը խոցվել է»,- ասել է նա:

Ըստ Սմիտնովի՝ տարածաշրջանում 180 հազար մարդ ենթակա է տարհանման, 121 հազար մարդ արդեն հեռացել և տարհանվել է: Միաժամանակ, Ուկրաինայի ԶՈՒ հարձակման ժամանակ 12 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 121-ը, այդ թվում՝ 9 երեխա։

Պուտինն ավելի վաղ ՊՆ-ից պահանջել էր «դուրս մղել թշնամուն» Ռուսաստանի տարածքից և «ապահովել պետական սահմանի հուսալի փակումը»։