Մեր առաջ պայման էին դրել, ասել ենք՝ վերջ, էս «հրաշքներ»-ի առաջ դրել են, ասել է՝ հա, բայց մերոնց չասեք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի վերջին հանդիպումը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «դատարկ» հանդիպում է որակում։ Նա Factot TV-ի հետ զրույցում ասաց, որ որևէ ակնկալիք չուներ այդ հանդիպումից՝ հաշվի առնելով Ռուբինյան- Քըլըչ նախորդ հանդիպումների արդյունքները։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հայ- թուրքական հարաբերությունները կարող են կագավորվել, երբ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Նրա դիտարկմամբ, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պնդում են, որ Թուրքիայից նախապայմաններ չեն հնչում։
«Ես չեմ լսել, որ մեր ԱԳՆ-ն պատասխանի Թուրքիայի ներկայացրած նախապայմաններին։ Այսօր էլ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը համեմատում են «Ֆուտբոլային դիվանագիտության» հետ։ Սակայն, մեկ տարբերություն կա․ մեր առաջ փորձել են պայմաններ դնել, որոնք վնասելու էին Հայաստանին, մենք ասել են՝ վերջ, գործընթացը դադարում է, էս «հրաշքներ»-ի առաջ դրել են նախապայմաններ, իրենք ասել են՝ հա, բայց մերոնց չասեք»,- տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան