Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննեց ԲԴԽ նախկին անդամ, այժմ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Ըստ կարգապահական գործի՝ Հովսեփյանն իր վարույթում քննված գործերից մեկով 2022 թվականին կայացրած վճիռը 1 տարի, 10 ամիս չի տրամադրել: Քաղաքացին դիմել է Արդարադատության նախարարությանը` վարույթ հարուցելու հարցով, և միայն 2024 թվականին, երբ քաղաքացու դիմումի հիման վրա կարգապահական …

