Հարրիսը խոստանում է ամուր կանգնել Ուկրաինայի կողքին
Քաղաքականություն
23.08.2024 | 13:31ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը, որը երեկ երեկոյան պաշտոնապես ընդունել է առաջադրումը որպես նախագահի թեկնածու, Դեմոկրատների ազգային համագումարում ունեցած ելույթում ասել է, որ ընտրվելու դեպքում կշարունակի աջակցել Ուկրաինային, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ես ամուր կկանգնեմ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողքին»,- հայտարարել է նա:
Հարրիսն ասել է, որ ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո օգնել է «մոբիլիզացնել գլոբալ պատասխան», որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից: