ԱՄՆ-ը 125 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստել Ուկրաինայի համար

Լուրեր

09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
Բոլորը

Կիևը մինչև օգոստոսի 24-ը՝ Ուկրաինայի անկախության օրը, ԱՄՆ-ից կստանա 125 միլիոն դոլարի զենքի օգնության նոր փաթեթ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Օգնության փաթեթը կներառի Javelin հակատանկային համակարգեր, հակաօդային պաշտպանության հրթիռներ, HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS), ինչպես նաև հակադրոնային սարքավորումներ և 155 ու 105 մմ տրամաչափի հրետանային զինամթերք: Միջոցները հատկացվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իրավասության ներքո, ինչը նշանակում է, որ զենքը կվերցվի Պենտագոնի պաշարներից՝ արագ առաքումն ապահովելու համար։

Նոր փաթեթն ավելացնում է Ուկրաինային անվտանգության ապահովմանն ուղղված ԱՄՆ ընդհանուր օգնությունը՝ այն հասցնելով մինչև 55,7 միլիարդ դոլարի՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո:

Օգնությունը տրվում է այն ժամանակ, երբ ուկրաինական զորքերը շարունակում են ընդլայնել իրենց անսպասելի հարձակումը ՌԴ Կուրսկի մարզի շրջանում, որտեղ նրանք գրավել են ավելի քան 90 բնակավայր և 1200 քառակուսի կմ տարածք:

Մինչ այդ, ռուսական բանակն առաջընթաց է գրանցում արևելքում՝ Ուկրաինայի Զինված ուժերի կարևորագույն նյութատեխնիկական ապահովման կենտրոնի՝ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի տարածքում։

Պենտագոնի պաշտոնյաները բազմիցս ասել են, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում ուկրաինացի առաջնորդների հետ՝ Կուրսկի գործողության հետ կապված իրենց երկարաժամկետ նպատակներին ավելի լավ գնահատական ստանալու համար, հատկապես, երբ նրանք տեսնում են ռուսական առաջխաղացումները Պոկրովսկի մոտ: Եթե Պոկրովսկն ընկնի, դա կվտանգի Ուկրաինայի պաշտպանությունը և Ռուսաստանին կմոտեցնի Դոնեցկի շրջանը գրավելու՝ հայտարարված նպատակին: Ռուս զինվորականներն այժմ գտնվում են ընդամենը 10 կմ հեռավորության վրա։

Պատասխանելով Կուրսկի գործողության մասին հարցին՝ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհն օգոստոսի 22-ին ասել է, որ ԱՄՆ-ը դեռևս աշխատում է Կիևի հետ՝ պարզելու, թե ինչպես է այն համապատասխանում իր ռազմավարական նպատակներին հենց մարտի դաշտում: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հասկանում է, որ Ուկրաինան ցանկանում է սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծել, սակայն ամերիկյան վարչակազմը դեռևս հարցեր ունի։

Հինգշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ այցելել է սահմանային գոտի, որտեղ օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերը հարձակում են սկսել։ Նա հայտարարել է, որ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել ռուսական ևս մեկ գյուղ և ավելի շատ ռազմագերիներ են վերցրել: