Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) իր զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր ջանքերը` կանխելու կոռուպցիան բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձանց և ոստիկանության առնչությամբ. գրում է Արմենպրեսը։ GRECO-ն նշում է 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ձեռնարկված դրական քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու ուղղությամբ, այդ թվում՝ մասնագիտացված ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման միջոցով։ GRECO-ն նաև ընդունում …

