Իսրայելի Թել Ավիվ քաղաքի կենտրոնում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, գիշերը անօդաչու թռչող սարք է պայթել, ինչի հետևանքով 50-ամյա տղամարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են։ Այս մասին հայտնում են շտապօգնության ծառայությունից, գրում է Current time-ը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը բախվել է բնակարաններից մեկին առավոտյան ժամը 03:12-ին։ Երկրի ռազմաօդային ուժերը ուժեղացրել են օդային պարեկությունը՝ …

