Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհից հետո պաշտոնյա է վարչական տույժի ենթարկվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյան ենթարկվել է վարչական տույժի՝ արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելու հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության բաց տարածքում հրդեհ էր բռնկվել՝ ըստ նախնական վարկածի՝ կայծակից։ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն այդ օրն ասել էր, որ այրում են էտից առաջացած թափոնները։ Իսկ հաջորդ օրը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ տարածքում փոս են փորել, և ոչնչացնում են թափոնները։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով արգելվում է արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor TV-ին այսօր փոխանցեց, որ տույժի ենթարկված պաշտոնյան ինքը չէ, այլ ՀՈԱԿ-ի տեխնիկատրանսպորտային պարկի պետը, որը նախազգուշացվել է։

«Իր պատասխանատվության ներքո էին թափոնները, չնայած տեսանկարահանող սարքերով երևում է, որ պատճառը կայծակն է։ Պիտի մաս-մաս լցվեր այդտեղ և թույլ չտար այդքան փայտի կուտակում»,- ասաց Բեգոյանը։

ՀՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ թափոններն այլևս չեն այրում, պահեստավորել են մինչև մրցույթ կհայտարարեն, սարք կգնեն և կսկսեն աղալ։

 

Արփի Հակոբյան