Իրանցի բլոգերը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել թվիթերյան գրառման համար

Լուրեր

09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Իրանում ընդդիմադիր բլոգեր Հոսեյն Շանբեհզադեն դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ ընդամենը մեկ կետ դնելով երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գրառման տակ: Այս մասին հայտնում է Iran International-ը՝ հղում անելով նրա փաստաբան Ամիր Ռաիսիանին։

Շանբեհզադեն կետը X-ում մեկնաբանությունում դրել է մայիսին։ Մի քանի շաբաթ անց՝ այն բանից հետո, երբ նրա թվիթը զգալիորեն ավելի շատ հավանումներ է ստացել, քան Խամենեիի գրառումը, տղամարդը ձերբակալվել է: Օգոստոսի 31-ին Շանբեհզադեի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ «Իսրայելի օգտին քարոզչության», 4 տարվա ազատազրկման՝ «իսլամական սրբությունները վիրավորելու», 2 տարվա ազատազրկման՝ «կեղծ տեղեկություններ տարածելու» և 1 տարվա ազատազրկման՝ «հակապետական ​​քարոզչության» համար։

Ըստ փաստաբանի՝ Շանբեհզադեն 12 տարվա ազատազրկման ժամկետից հինգը պետք է անցկացնի բանտում, որից հետո կկարողանա պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնել։ Փաստաբանը հույս ունի բողոքարկել դատավճիռը։