ՀՀ կառավարությունը վերահաստատում է հավատարմությունը խաղաղության օրակարգին, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությանը։ «Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են …

