Նորայր Փանոսյանի գործը մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործը մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին դատարանից։

Այս գործի մակագրման վերաբերյալ տեղեկությունը պետք է հասանելի լիներ «Դատալեքս » դատական տեղեկատվական համակարգում, բայց արդեն երկու ամսից ավելի է՝ այն խափանված է, քանի որ սերվերի վրա կոյուղաջուր է լցվել․ համակարգ մուտքագրված նոր գործերը չեն երևում։

Գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին, բայց, չի բացառվում, որ նախնական դատալսումների փուլում, անդրադառնալով գործի ընդդատության հարցին, այսինքն՝ այն հարցին, թե որ դատարանը պետք է քննի Փանոսյանի գործը, դատավորը որոշի այն ուղարկել Հակակոռուպցիան դատարան։
Հարցն այն է, որ Փանոսյանին վերագրվում է կոռուպցիոն հանցագործություն, իսկ այսպիսի հանցագործությունները քննում է Հակակոռուպցիոն դատարանը։

Հիշեցնենք, որ մոտ 4․5 տարի քննելուց հետո Երևանի քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշել է Նորայր Փանոսյանի գործն առանձնացնել Հրայր Թովմասյանի գործից՝ պատճառաբանելով, որ Փանոսյանի՝ առողջական խնդիրների պատճառով նիստին պարբերաբար չներկայանալու պայմաններում խախտում է գործի քննության ողջամիտ ժամկետը։

Սակայն հարկ է նկատել, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք ունի ոչ միայն Հրայր Թովմասյանն, այլ նաև Նորայր Փանոսյանը, մինչդեռ գործից մաս անջատելու որոշումը հանգեցրել է իրավիճակի, որ 4․5 տարի քննությունից հետո Նորայր Փանոսյանի գործի քննությունը պետք է սկսվի նորից։

Արաքս Մամուլյան