Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին անցկացված Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 37 տոկոս։ Որոշ դիտորդներ ու քաղաքական գործիչներ, սակայն, պնդում են, որ ընտրողների իրական մասնակցությունը շուրջ 10-15 տոկոս է եղել։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում այս ցուցանիշը մոտավորապես 10 տոկոսով ավելին էր։ 2000-ականների սկզբին Ադրբեջանում վերացվել է խորհրդարանական ընտրությունների քվորումի …

