«Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթիդ»-ը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոն․ ՀՀ-ն դիմել է հակընդդեմ հայցով

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթիդ» ընկերությունը դիմել է Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոն (Singapore International Arbitration Centre)` ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։ Հայկական կողմն իր հերթին հակընդդեմ հայց է պատրաստել, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է եղել հայցի գրանցման համար տուրք վճարել՝ 2000 սինգապուրյան դոլար։ Սա համարժեք է 589 480 ՀՀ դրամի: Արբիտրաժային դատարանի ծախսերը հոգացել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է պետական գնումների Armeps համակարգից։ Ինչպես նշված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում՝ «եթե հակընդդեմ հայցի ներկայացման վճարը չի վճարվում, ապա հակընդդեմ հայցը կարող է համարվել չներկայացված, և արբիտրաժային վարույթը կշարունակվի առանց հակընդդեմ հայցի քննարկման»։

ՏԿԵՆ-ի և չինական ընկերության միջև վեճը ծագել է 2016 թ մայիսի 25-ին կնքված պայմանագրի շուրջ։ Factor.am-ը ՏԿԵ նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվեց՝ ընկերության հետ վեճի առարկան ո՞րն է, ե՞րբ է «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթիդ»-ը դիմել արբիտրաժային դատարան և ի՞նչ է պահանջում, նաև՝ ՀՀ-ն հակընդդեմ հայցով ի՞նչ է պահանջում, սակայն ստացել ենք ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի ստորագրությամբ պատասխան, որում մերժվում է տեղեկատվության տրամադրումը՝ հիմք բերելով հետևյալը «Նախարարության և «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթիդ» ընկերության միջև ընթացիկ արբիտրաժային վարույթը կարգավորող արբիտրաժային կանոնների և վեճը լուծող արբիտրի կողմից հաստատված ընթացակարգային որոշման համաձայն՝ բացառությամբ վեճի առկայության փաստի վերաբերյալ տեղեկատվության, վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է և չի կարող բացահայտվել վարույթի որևէ մասնակցի կողմից»։

«Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթիդ» ընկերության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև 2016 թ-ին կնքված կապալային պայմանագրի արժեքը մոտ 60 մլն դոլար է։ Ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, կառուցել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ-3 հատվածը՝ Թալին-Լանջիկ (18.7կմ) և Լանջիկ-Գյումրի (23կմ)` ընդհանուր երկարությունը՝ շուրջ 41.7կմ: Մասնավորապես՝ Թալին-Լանջիկ հատվածը պետք է պատրաստ լիներ 2018 թ-ի տարեսկզբին, բայց 2022-ի հունիսին աշխատանքները դեռ «եռում» էին և հատվածը շահագործման հանձնվեց միայն 2023 թ-ին։ Լանջիկ-Գյումրի հատվածում վերակառուցման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ քրեական գործը 2018 թ-ի սեպտեմբերից քննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Պետությանը հասցված ընդհանուր վնասը գնահատվում էր մոտ 236 մլրդ դրամ։

Factor.am-ը ՔԿ-ից պարզեց, որ վարույթի քննությունը դեռ շարունակվում է, հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 14 անձի նկատմամբ, որոնք հետախուզվում են։

«Քրեական վարույթով չարաշահումների ծավալին հնարավոր կլինի անդրադառնալ նախաքննության ավարտին։ Ինչ վերաբերում է քրեական հետապնդման ենթարկվող անձանց տվյալներին և քրեական վարույթի այլ մանրամասներին, ապա նախաքննական շահերից ելնելով այս պահին դրանք ենթակա չեն հրապարակման»,- նշել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ 2021 թ-ի սեպտեմբերին հայտարարվել է, որ այս գործի մեկ դրվագով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան (ԵԴ/1290/01/21)։ Դրանում առկա է նաև «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին։ Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչները դրդել են մեղադրյալներին՝ «Սթոնս» ՍՊ ընկերությունից առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ տրամադրել, ինչի շնորհիվ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերից՝ 240.3 մլն դրամ։ Նկատենք, որ այս գործով մեղադրյալ են միայն «Սթոնս» ընկերության ներկայացուցիչները, իսկ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի ղեակավարներին այս վարույթով մեղադրանք չի առաջադրվել։

Գայանե Խաչատրյան