Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Ադրբեջան չայցելել, եթե խիստ անհրաժեշտություն չկա․ Բաքուն արձագանքել է

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ երկրքաղաքացիություն ունեցողներին խորհուրդ է տվել Ադրբեջան չմեկնել առանց լուրջ պատճառի։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիայի քաղաքացիները, ներառյալ՝ երկքաղաքացիություն ունեցողները, ինչպես ռեզիդենտ, այնպես էլ տարանցիկ, Ադրբեջանում ենթարկվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների ռիսկի։ Այս վտանգը կարող է ազդել հատկապես զբոսաշրջային կամ գործուղման մեջ գտնվող մարդկանց վրա: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորված չէ»,- նշվում  է հայտարարությունում։

Բացի այդ, խորհուրդ չի տրվում մեկնել Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի և նախկին հարակից շրջաններ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արդեն պատասխանել է Փարիզի հայտարարությանը՝ նշելով, որ Բաքուն խստորեն դատապարտում է այն։

«Ֆրանսիայի այս անհիմն և կողմնակալ որոշումն ու հայտարարությունը վկայում են Ադրբեջանի հետ հարաբերություններն է՛լ ավելի սրելու՝ Փարիզի մտադրության մասին։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության այն պնդումների համար, որ Ֆրանսիայի քաղաքացիները ձերբակալվում կամ կալանավորվում են առանց պատճառի, որևէ հիմք չկա։ Այս անհիմն հայտարարությունն իրականության խեղաթյուրում է»,- ասել է նա։

Նա նշել է, թե ներկայում Ադրբեջանում բանտարկված է Ֆրանսիայի երկու քաղաքացիներ․ նրանցից Մարտին Ռայանն անցյալ տարի դեկտեմբերի 4-ից կալանավորված է լրտեսության մեղադրանքով, իսկ Թեո Հյուգոն ձերբակալվել է Բաքվի մետրոյում գույքը վնասելու համար։

Հաջիզադեն նաև հավելել է, թե, իբր, Ֆրանսիայի կողմից ադրբեջանցի լրագրողների՝ Ֆրանսիա և նույնիսկ Շենգենյան գոտու այլ երկրներ մեկնելու խոչընդոտները լիովին հակասում են «մարդու իրավունքներին», միաժամանակ, Փարիզին մեղադրել «նեոգաղութային քաղաքականության, ռասիզմի, խտրականության, իսլամաֆոբիայի և մարդու իրավունքների սահմանափակումների մեջ»։

«Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը»,- նշվում է Բաքվի հայտարարության մեջ։